Իսպանիայից տուն վերադարձող բրիտանուհի Հարիեթ Օսբոռնին չափից ավելի խորը դեկոլտեի պատճառով չեն թողել ինքնաթիռ նստել՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ Օսբոռնը պատմել է, որ եղել է խորը բացվածքով բլուզկայով, առանց կրծկալի։ Նրան մոտեցել է բորտուղեկցուհին ու պահանջել հագուստի անհամատեղելի ընտրության պատճառով դուրս գալ ինքնաթիռից։ Ավիաընկերությունում հաստատել են, որ ուղևորուհուն հանել են չվերթից, քանի որ ի պատասխան հագուստը փոխելու խնդրանքին, կոպտել է աշխատակցուհիներին։