Անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանն ու Ֆրանսիայի նախագահի հրամանագրին՝ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո ՓայլանըTwitter-ում հետևյալ գրառումն է արել. «Հայոց ցեղասպանությունը պետք է դարձնել այն երկրի թեման, որտեղ այդ հանցագործությունը տեղի է ունեցել: Այսինքն՝ այն պետք է դարձնենք Թուրքիայի խորհրդարանի հարցը»: