Բաղրամյան զորավարժարանում ընթանում է հայ-ռուսական միացյալ զորախմբի մարտավարական զորավարժության եզրափակիչ` կրակային փուլը, որի մեջ ներառված է 1500 զինծառայող: Միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանի փոխանցմամբ` «չի լինելու սցենար, չկա գրած, թե ինչից հետո ինչ պետք է լինի: Խնդիրը տրվում է հրամանատարին, նա պետք է ղեկավարի իր զորքը, և ընթացքում տարբեր տեսակի առաջադրանքներ է ստանալու, և դրանք նույնպես պետք է կատարի»: