Ուկրաինայում նախագահի ընտրություններում կենացները վայրկյան-վայրկյան են քաղցրանում: Համացանցում արդեն իսկ տեսահոլովակներ են տարածվել, որոնց նպատակ թեկնածու Վլադիմիր Զելենսկուն ծաղրելն ու վարկաբեկելն է, ահաբեկելը: Վերջինս տեսանյութերի տարածման մեջ մեղադրում է Պյոտր Պորոշենկոյի շտաբին:

Տեսանյութերից մեկում բեռնատարը վրաերթի է ենթարկում Զելենսկուն: Մեկ այլում բեռնատարն անցնում է Զելենսկու մոտով, վրա սպիտակ փոշի է թափվում, որը, ենթադրվում է, թմրանյութ է: Տեսանյութում նշվում է՝ «Որովհետև կայֆի տակ է» և հարց է ուղղվում ՆԳՆ նախարարին՝ «Հիմա Ավակովը գո՞հ է»՝ ակնարկելով քրեական գործի հարուցման անհրաժեշտությունը:

https://www.facebook.com/BoycotteInUkraine/videos/2302944933102372/