«Ժամանակ» թերթի հավաստմամբ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով արցախյան պատերազմից հայտնի դարձավ «Շմայս» մականունով, մշտական բնակություն հաստատելու ցանկությամբ նախորդ տարվա դեկտեմբերին ընտանիքով մեկնել է ԱՄՆ, սակայն այդ երկրի ներգաղթային ծառայության կողմից չեղյալ է հայտարարվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից նրան ու նրա ընտանիքին 10 տարով տրամադրված մուտքի արտոնագիրը եւ ուստի հարկադրված վերադարձել է Հայաստան: Թերթը հավաստում է, որ նա կրկին ԱՄՆ դեսպանատուն դիմելու մտադրություն ունի՝ չնայած այն բանին, որ իր հետ հայրենիքում շատ կուլտուրական են վարվում ու թե կանչում են էլ որևէ տեղ, շատ կուլտուրական են կանչում: