Անգլիական Արեւմտյան Յորքշիր կոմսության Էփլթոն ակադեմիայում սեպտեմբերից աղջիկներին կարգելեն կրել կիսաշրջազգեստ, գրում է Mirror-ը: Կիսաշրջազգեստ կրելու արգելքի մասին նամակն ուղարկվել էր դպրոցի տնօրեն Հելեն Ջոնսի կողմից: Նրա կարծիքով՝ «գենդերային առումով չեզոք» տաբատները վերջ կդնեն դպրոցում «ոչ պատշաճ» երկարությամբ կիսաշրջազգեստներ կրելու պրակտիկային: Սակայն աղջիկներն ու նրանց ծնողներն ունեն այլ կարծիք. նրանք մտադիր են ստորագրահավաք կազմակերպել՝ կոչ անելով թույլ տալ նրանց շարունակել դպրոցում կրել կիսաշրջազգեստներ: Դպրոցահասակ աղջիկներն ու նրանց ծնողները համարում են, որ տնօրենի որոշումը ծիծաղելի է, իսկ ոմանք վերջինիս մեղադրում են սեքսիզմի մեջ: