Իրանի կառավարությունը հաստատել է Չինաստանից երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմի որոշումը՝ կիրակի հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ մեջբերելով Իրանի մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Վալի Թեյմուրիի հայտարարությունը: Անցած շաբաթ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանձնարարել էր երկրի ներքին գործերի նախարարին մտածել հանրապետություն ժամանող զբոսաշրջիկների անձնագրերում մուտքի կնիք չդնելու հարցի շուրջ: Այդ քայլը ձեռնարկվել էր օտարերկրյա քաղաքացիների այցելությունները դեպի Իրան հեշտացնելու նպատակով առանց մտահոգվելու, որ նրանց դեմ ԱՄՆ-ի կողմից ինչ-որ պատժամիջոցներ կգործադրվեն: