Եվրոպա լիգայի մեկ քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալն» «Էմիրեյթսում» հյուրընկալել է իտալական «Նապոլիին» ու հաղթել երկու անպատասխան գնդակի առավելությամբ: Գոլերը խփվել են մրցակցության առաջին կեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինման մտնելով 67-րդ րոպեին: Պատասխան դիմակայությունը նշանակված է ապրիլի 18-ին: