Հա ուզեցի այս նյութը գրելն ու հրապարակելը թողնել առավոտին, սակայն սիրտս պատռվում է այն զգացողությունից, որ կա գեթ մեկը, ով տեղյակ չէ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր տղաների փառահեղ մրցելույթից: 89 կիլոգրամ քաշային կարգում մեր Հակոբ Մկրտչյան-Դավիթ Հովհաննիսյան տանդեմը շքեղ կռիվ է տվել օրվա մրցակիցների ու մանավորապես ոսկե մեդալի հնարավոր թեկնածու Ռևազ Դավիթաձեի հետ ու նվաճել առաջնության ոսկին ու բրոնզը: Ոսկին երկամարտի 370 կիլոգրամով բաժին է հասել գյումրեցի Հակոբ Մկրտչյանին, բրոնզը՝ Դավիթ Հովհաննիսյանին 360 կիլոգրամ: Փառահեղ երկյակ, փառահեղ հաղթանակ, հայկական ծանրամարտի լավագույն ավանդների շարունակություն: Տղաներ, կեցցեք: Ձեր բազուկը հաղթ ու մեջքը պինդ լինի ձեր բաժին բոլոր մրցաշարերում ու առհասարակ: