Մինսկում ավարտված Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանի ընտրանին շահել է 11 մեդալ, որից 5-ը՝ ոսկե է, արծաթե ու բրոնզե մեդալները՝ երեքական։ Ոսկե մեդալներ մեր հանրապետության համար նվաճել են հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող Արթուր Ալեքսանյանը, նրան այս սրբազան գործում ընկերակցել են բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ), սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):

Արծաթե մեդալների հարցում իրենց օժանդակությունն են բերել սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ): Իհարկե, սպորտում արծաթե մեդալի համարումը փոքր-ինչ անլուրջ է ներկայացվում՝ իբր այն պարտվելու համար է տրվում, բայց թե բոլորս էլ հասկանում ենք, որ դա բնավ էլ այդպես չէ, իսկ բրոնզե մեդալներ են շահել սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ), բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանը (81 կգ):