Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում (21 տարեկաններ) մրցել են Իսպանիայի ու Գերմանիայի ընտրանիները։ Առավել հաջողակ են եղել իսպանացիները, ովքեր հանդիպումը շահել են 2։1 հաշվով ու դարձել աշխարհամասի հնգակի չեմպիոն։ Մինչ իսպանացիների այս հաջողությունը, աշխարհամասի չեմպիոն ամենաշատը եղել էին առաջնության կազմակերպիչ երկրի` Իտալիայի ներկայացուցիչները։ Այս առաջնությունից հետո այս երկու հավաքականների միջև հավասարություն է։


Ставьте ответственно. Gambling Therapy. 18+