Մինսկում ավարտին մոտեցող Եվրոպական երկրորդ խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ ու փայլուն հաղթանակ տարավ 5-0 հաշվով՝ նվաճելով ուժեղագույնի կոչումը: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում մեր ըմբիշին անկարող էր եղել դիմադրել Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինը։