Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, այցելել ապառազմականացված գոտի, ոտք դրել հյուսիսկորեկան հողի վրա։ Եթե ուրիշ ոչ մի էական բան, ապա գոնե պիար մակարդակի բոլոր քայլերը հաջողությամբ արվել են ամերիկյան ղեկավարի կողմից։ Սակայն ամենաանսպասելին է տեղի ունեցել՝ Թրանփը հայտարարել է, որ ուզում է հանել արգելքները ԿԺԴՀ-ի վրայից, սակայն առայժմ չի կարողանում անել։