Մադամ Տյուսոյի մոմե տիկնիկների բրիտանական թանգարանում ցուցադրումից հանել են երկրի վարչապետ Թերեզա Մեյի արձանիկը, ուղարկել պահեստ՝ գրում է The Sunday Times-ը։ Հաղորդվում է, որ այդ տեղում պիտի դրվի երկրի նոր վարչապետի արձանիկը, իսկ Մեյն արդեն իսկ հայտարարել է իր հեռանալու մասին։ Հարկ է նշել, որ արձանն ուղարկվում է պահեստային մաս, որտեղ պահպանվում են բրիտանացի բոլոր վարչապետների մոմե արձանիկները՝ սկսած 1855 թվից։ Տեղեկացնենք, որ ամենայն հավանականությամբ երկրի նոր վարչապետ կդառնա նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը։ Ի դեպ՝ ներկայիս արտգործնախարար Ջերեմիտի Հանտն էլ է այդ բարձր պաշտոնի հավակնորդ։