«Պարի Սեն Ժերմենի» ու Բրազիլիայի ընտրանու հարձակվող Նեյմարը մեկ քառորդում Պերուի ընտրանուց Ուրուգվայի հավաքականի կրած պարտությունից հետո աջակցության խոսքերով է դիմել «Բարսելոնից» իր հանրահայտ նախկին թիմակից, Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին․ «Ոտքի կանգնիր։ Դու լավագույնն ես, եղբայր։ Ես քեզ սիրում եմ, ընկեր»։ Նշենք, որ հանդիպման հիմնական ժամանակում դարպասների գրավում չի արձանագրվել, իսկ հետխաղյա 11-մետրանոցներում ճակատագրական է եղել հենց Սուարեսի վրիպումը։