Այսուհետ աշխարհի ամենախոշոր օդանավակայանը Պեկինինն է՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։ 60 միլիարդ արժեցած օդանավակայանը կրում է «Դասին» անունը։ Այն մայրաքաղաքի հարավային գոտում է գտնվում, կենտրոնից 46 կիլոմետր հեռավորության վրա։ Երեք ամսից կբացվի առաջին ու միակ տերմինալը, որը «ոսկե փյունիկի» տեսքով տեղավորված է մեկ միլիոն քառակուսի մետրի վրա։