Դանիայի, Նորվեգիայի, Գերմանիայի գիտնականները պատմել են, թե ինչ են մարդիկ զգում «մահից առաջ»՝ հաղորդում է Medicalxpress.-ը։ Նրանց ասելով՝ 10 տոկոսը ունենում է, այսպես ասած, մերձմահյա ապրումներ։ Ուսումնասիրություններին մասնակցածների պատմելով՝ նախամահյա շրջանում իրենց մոտ աղավաղվել է ժամանակի ընկալումը։ Սա հավաստել է 87 տոկոսը։ 65 տոկոսը նշել է, որ այդ վիճակում արագացել է մտածելու կարողությունը, 63 տոկոսը ընդգծել է զգացմունքների կտրուկ սրացումը, 53 տոկոսը նախամահյա վիճակը համեմատել է սեփական մարմնից դուրս լինելու զգացողության հետ։

Ուսումնասիրություններին մասնակցել 35 երկրի ներկայացուցիչ։