Մինսկում ընթացող Համաեվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնական գոտեմարտում Կարապետ Չալյանի մրցակիցն է եղել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինը։ Դրամատիկ պայքարում մեր հունահռոմեական ոճի ըմբիշը 6-7 հաշվով ցավալի պարտություն է կրել։ Կարապետ Չալյանի արծաթե մեդալը Հայաստանի 6-րդն է այս խաղերում։ Ավելի վաղ 3 մեդալ նվաճել են սամբիստները, 2 մեդալ՝ բռնցքամարտիկները։ Սամբիստներից Արսեն Ղազարյանը (74 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, Դավիթ Գրիգորյանը՝ (82 կգ) արծաթե, իսկ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել է չեմպիոն։ Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ։