Ապրիլի 21-ին տեղի ունենալիք Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին ընտրողների վարկանիշում պետության գործող ղեկավար, նախագահի պաշտոնի թեկնածու Պյոտր Պորոշենկոյին գերազանցում է ավելի քան կրկնակի անգամ՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հենվելով Ուկրաինայի Ալեքսանդր Ռազումկովի անվան տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման ոչ պաշտոնական տվյալների վրա: Ըստ այդ տվյալների, երկրորդ փուլում Զելենսկու օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 49,3, Պորոշենկոյի օգտին՝ 20,6 տոկոսը: