Կայացավ Ամերիկայի գավաթի մեկ քառորդի վերջին հանդիպումը։ Մրցեցին Ուրուգվայի ու Պերուի ընտրանիները։ Հանդիպման հիմնական ժամանակը չորոշեց ուժեղագույնին, դարպասները մնացին անառիկ։ հետխաղյա 11-մետրանոցները հաջողություն բերեցին պերուացիներին՝ 4։5։ Կիսաեզրափակչում այս ընտրանին կմրցի Չիլիի հավաքականի հետ։