Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի համար միևնույն է թոռների՝ Հարրիի ու Ուիլյամի միջև եղած թշնամանքը՝ գրում է The Sun-ը։ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հարաբերությունների փորձագետ Ինգրիդ Սյուարդը հայտարարել է, որ թագուհին երբեք իրեն թույլ չի տա միջամտել նրանց հարաբերություններին։ Նա նաև հավելել է, որ թագուհին իրեն ավելի լավ է զգում թոռնուհի Զառա Թինդալի ու նրա ամուսին Մայքի հետ ընկերակցությունում։