Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ նոր համագործակցության հաստատման հնարավորության մասին՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ Նրա խոսքերով հարկավոր է վստահության ու անվտանգության նոր ճարտարապետություն հիմնել Եվրամիության ու Ռուսաստանի միջև։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ երկրների միջև չկան ծովեր, որոնք նրանց բաժանեն։