ԱՄՆ նախագահ Թրամփն ու Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը կարողացել են համաձայնության գալ առևտրային հարցերում՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Տեղեկացվում է, որ երկու երկրների ղեկավարները որոշել են վերականգնել առևտրատնտեսական խորհրդակցությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու հավասարության վրա։ «Ամերիկյան կողմը հայտարարել է, որ նոր մաքսատուրքեր չի կիրառի չինական էքսպորտի նկատմամբ», -հաղորդում է չինական հեռուստատեսությունը։