Բրազիլիա-Պարագվայ դիմակայության օրինակով գոլազուրկ ելք է ունեցել Ամերիկայի գավաթի փլեյօֆյան Կոլումբիա-Չիլի մրցակցությունը։ Հաղթողին որոշելու համար հարկ է եղել դիմել հետխաղյա 11-մետրանոցների օգնությանը, որտեղ առավել հաջողակ են եղել Չիլիի հավաքականի տղաները՝ 5։4։ Այսպիսով հայտնի դարձավ կիսաեզրափակչի երրորդ մասնակիցը։