Աբխազիայի անվտանգության ծառայությունը ժամանակավորապես սահմանափակում է մտցրել Վրաստանի հետ սահմանահատման հարցում՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն: Վրաստանի տարածքից օտարերկրացի քաղաքացիների մուտքն արգելվել է հունիսի 27-ից: Նույն կերպ արգելվել է աբխազների մուտքը Վրաստան: Անվտանգության ծառայության մեկնաբանմամբ՝ քայլերը ձեռնարկվել են Վրաստանում ընթացող բողոքի ակցիաների պատճառով, որոնք առնչվում են նաև Աբպազիայի պետականության խնդիրներին: