G20-ի շրջանակներում Օսակայում սկսել են բանակցությունները Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը։ Երկու երկրների ղեկավարներն արդեն առավոտյան, աշխատանքային նստաշրջանից առաջ, հասցրել էին մի քանի ֆրազ փոխանակել, ինչպես նաև միասին էին եկել լուսանկարման արարողությանը։ Այս հանդիպումն առաջինն էր 2018-ի դեկտեմբերից հետո, երբ Թրամփը չեղարկեց վաղօրոք պլանավորված հանդիպումը։