Մինչ Բրազիլիայում ընթանում է Ամերիկայի գավաթի խաղարկությունը, արդեն իսկ որոշվել է, թե հաջորդը որտեղ է անցկացվելու։ 2020 թվականի առաջնությունը հյուրընկալող երկիրը կլինի Կոլումբիան, իսկ մրցաշարը կանցկացվի հունիսի 12-հուլիսի 12 ժամանակահատվածում։ Առաջնությունը կանցկացվի նոր ձևաչափով։ Թիմերը կբաժանվեն երկու խմբի՝ Հյուսիսային ու Հարավային։ Հյուսիսայինում կլինեն Բրազիլիայի, Կոլումբիայի, Էկվադորի, Պերուի, Վենեսուելայի, Հարավայինում՝ Արգենտինայի, Բոլիվիայի, Չիլիի, Պարագվայի, Ուրուգվայի ընտրանիները։ Յուրաքանչյուր խմբում կլինի նաև մեկական հրավիրված հավաքական։ Յուրաքանչյուր խմբից մեկ քառորդ դուրս կգա չորս թիմ։