Կայացել է ֆուտբոլի Ամերիկայի գավաթի փլեյօֆյան առաջին հանդիպումը։ Մրցել են Բրազիլիայի ու Պարագվայի ընտրանիները։ Խաղ հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի, դարպասի գրավում չի արձանագրվել։ Նկատենք, որ սկսած 58-րդ րոպեից, պարագվայցիները խաղադաշտում են եղել տասը հոգով։ Հետխաղյա 11-մետրանոցներում առավել դիպուկ են եղել մրցաշարը հյուրընկալած երկրի ներկայացուցիչները։ Բրազիլիան դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այսօր երեկոյան պայքարի մեջ կմտնի Վենեսուելա-Արգենտինա զույգը։ Հենց այս զույգի հաղթողն էլ կլինի Բրազիլիայի մրցակիցը։