Ղրղզստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրի նախկին նախագահ Ատամբաևին զրկել է անձեռնմխելիությունից: Հաղորդվում է, որ նա կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Միջանկյալ նկատենք, որ պոստը լքելուց Ալմազբեկ Ատամբաևը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում կարող էր վիրավորած լինել ու հույս է հայտնել, որ հաջորդ նախագահն իր քայլերում ավելի դիվանագիտական պահվածք կունենա: