Ռուսորակը մշակել ու երաշխավորել է հովանոցների օգտագործման նոր հանձնարարականներ՝ համաձայն որոնց հովանոցը ճիշտ կլինի չորացնել կնգուղը ներքև դիրքում: Դա կօգնի երկարացնել հովանոցի շահագործման ժամկետը: Պարզվում է, որ շենք, տարածք մտնելուց, հովանոցը չի կարելի միանգամից պատյանի մեջ առնել: Հարկ է այն առանց բացելու, կախել չորացման: Խորհուրդ է տրվում հովանոցը երբեմն առ երբեմն ցնցուղի տակ լվանալ շամպունով: