Արտակարգ իրավիճակների նախարարությունը Մոսկվայում եղանակի կտրուկ վատանալու կապացությամբ հայտարարություն է արել: Քաղաքին մոտենում են ամպրոպ, անձրև, կարկուտ, քամի՝ վայրկյանում 15-20 մետր արագությամբ: Փրկարարները վարորդներին առաջարկում են էապես նվազեցնել արագությունը, ավելացնել առջևից ընթացող մեքենայից հեռավորությունը: Հետիոտներին առաջարկվում է շրջանցել գովազդային վահանակները, շարժվող կոնստրուկցիաները, անձրից չպատսպարվել ծառերի տակ: