Օգտվելով Լիոնել Մեսիի հետ նմանությունից՝ իրանցի տղամարդը գայթակղել է աղջիկներին և ինտիմ հարաբերություններ ունեցել նրանց հետ: Առնվազն 23 տուժող դատի է տվել 27-ամյա Ռեզա Պարաստեշնին: Այս մասին հայտնում է ֆրանսիական Insolite TV պարբերականը։ Իրանցին առաջին անգամ չէ, որ սկանդալի մասնակից է դառնում։ Մի քանի տարի առաջ ոստիկանությունը ձերբակալել էր նրան հասարակական կարգը խախտելու համար, երբ իրանցին «Բարսելոնի» մարզաշապիկով դուրս էր եկել մեքենայից և խցանում ստեղծել ճանապարհին, քանի որ հարյուրավոր մարդիկ ցանկացել են լուսանկարվել նրա հետ: