Եվրոպական երկրորդ խաղերի բռնցքամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 5:0 հաշվով հաղթել է հույն մրցակցին ու դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Մեր մարզիկը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի նկատմամբ։ Երեկ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաեւ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը: