Սան Ֆրանցիսկոն դարձավ ամերիկյան առաջին քաղաքը, որտեղ օրենքի ուժով արգելվեց էլեկտրոնային սիգարետների վաճառքն ու տարածումը: Քաղաքային խորհրդի որոշման մեջ վարչական տույժ կա սահմանված ամերիկյան հազար դոլարի չափով: Նշենք, որ մեկ տարի առաջ էլ այս քաղաքում արգելանք դրվեց բուրավետ թութունի վաճառքի վրա: