Ներկայացված լուսանկարներում երեկ «Հայֆիլմի» տարածքում բռնկված հրդեհի հետևանքների փոքր մասն են: Դրանք շատ ավելի պակաս կլինեին, եթե 911-ի երեկվա աշխատակցուհին շատ ավելի արագ ու պրոֆեսիոնալ գործեր, ահազանգին ակտիվ արձագանքեր ու ոչ թե ընկներ իմ անձնագրային տվյալները ճշտելու հետևից՝ ձեռքից բաց թողնելով հրդեհի դեմն առնելու թանկ րոպեները: Փոխարենը նա շատ ավելի ակտիվ էր եղել մեկ այլ հարցում, ու նրա խելքին ընկել էր ոստիկանությունը, որը բարեբախտաբար արագ հասկացավ իրավիճակի լրջությունն ու… ոչինչ չարեց՝ բացի «Հայֆիլմի» հասցեն ճշտելուց: Ես նորից մնում եմ իմ ասածին ու կրկին հավաստում, որ թե ԱԻՆ-ի նախարարին և թե ոստիկանապետին կայքի էջերով պաշտոնապես իրազեկել եմ հանցավոր անփութության մասին ու սպասում եմ քայլերի:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ