ԱՄՆ կոնգրեսից Դաիեն Ֆաինստայնը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կոշտ սանկցիաները խոչընդոտում են կոնֆլիկտի դիվանագիտական ուղիներով լուծմանը՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքերով՝ սանկցիաներն ու փոխադարձ վիրավորանքները դիվանագիտական կարգավորումները դարձնում են «անհասանելի»: Նա նաև հավելել է, որ Թրամփի վարչակազմին անհրաժեշտ է վերջ տալ «էսկալացիայի փուլին»: