Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ է նշանակվել Միքայել Արզումանյանը, ում մեկ տարի առաջ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արզումանյանը հին գեներալիտետի խմբից է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ոստիկանապետի պաշտոնում Բ. Սահակյանը նշանակել էր մեկ այլ մարտական գեներալի՝ Լևոն Մնացականյանին։

Դիտվել է 1259 անգամ