Ռուս տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն տիեզերական իր չորս թռիչքների հանրագումարում տիեզերակայանում անցկացրել է 737 օր՝ հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ Գործակալությանն այս ինֆորմացիան հաղորդել է Տիեզերագնացների նախապատրաստման կենտրոնի ղեկավար Պավել Վլասովը․ «Ուրախությամբ եմ փաստում, որ Օլեգ Դմիտրևիչը (Կոնոնենկոն) ռեկորդակիր է, ՄՏԿ-ում անցկացրել է 737 օր։ Ոչ մեկն այսպիսի արդյունք չունի»։