«Հայֆիլմի» տարածքում բռնկված ու նորից նոր նորոգված հրդեհի մասին մեր ահազանգը բարեբախտաբար մարդկանց տեղից շարժել էր (նրանց թվում և 911-ի քնած դշխուհուն), այս պահին տարածքում է երկու միավոր տեխնիկա. փորձում են կանխել հրդեհի հետագա ծավալումը: Ցավոք քամին անում է իր չար գործը, դառնալով հրդեհի բորբոքման նորանոր օջախների պատճառ: Փաստը մնում է փաստ, որ ավելի քան 15 հեկտար տարածք արդեն մոխրակույտի է վերածվել, իսկ շրջակայքում «Հայֆիլմի» տարբեր նշանակության շենքերն են, խիտ բնակեցված 40 սովխոզը: