«Հայֆիլմի» տարածքում խոտը բռնկվել է, եկել է չորս միավոր տեխնիկա, հանգցրել, սակայն քամին նորից թարմացրել է օջախը: Զանգում եմ 911, ներկայացնում իրավիճակը, ասում, որ արդեն իսկ մեքենաներ եկել են, հրդեհը մի անգամ հանգցրել, սակայն կրակը նորից է բորբոքվել: Աղջիկը փոխանակ մտածի շուտափույթ քայլեր ձեռնարկելու մասին, ընկած, քիչ է մնում իմ ողջությունից հարցնի: Բարկանում եմ, հուշում, որ հրդեհ է, գալիս է դեպի հիմնական կորպուսներ, վիրավորվում է ձայնս բարձրացնելուց: Ու փոխանակ տեղյակ պահեն ձեռնարկելիք քայլերից, վայրկյաններ անց ոստիկանությունից են զանգում բավականին կասկածելի հովերով ու հասկանալով երևի, որ իրենց երազած տարբերակը չէ, ճշտում են՝ «Հայֆիլմի» տարածքը Երևանի՞ տարածք է, թե՞ 40 սովխոզի… Մի խոսքով, այնպիսի իրավիճակ է, որ սրանք եթե մի բան էլ փորձեն անել, ձեռնարկել, երկիրը կվառվի-կգնա: Ասածս հասցեագրում եմ թե ԱԻՆ նախարարին, թե ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որպես հանցավոր անփութության մասին հաղորդում:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ