ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ ուժեղ երկրաշարժ է եղել Կամչատկայում։ Ուժգնությունը ֆիքսվել է 6,6 բալ։ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ ցնցումներն արձանագրվել են Ուստ-Կամչատսկ քաղաքից 113 կիլոմետր հեռավորության վրա։ Ավերածությունների ու զոհերի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։