Ռուսաստանի հյուսիսային նավատորմի մամլո ծառայության պետ Վադիմ Սերգան հաղորդում է, որ ռուսական նավերի ջոկատը «Խորհրդային Միության նավատորմի ադմիրալ Գորշկով» գլխամասային ֆրեգատի գլխավորությամբ կտրելով 28 հազար ծովային մղոն՝ անցել է մարտական պարտականությունների կատարման, հասել է Կուբայի մայրաքաղաք Հավանայի նավահանգիստ։

Հաղորդվում է, որ «Ադմիրալ Գորշկովը» Ռուսաստանի նավատորմիղի նոր դեմքերից է, գրեթե հիմնովին նոր պրոեկտ, որն ընտրած թիրախներին խոցելի է դարձնում ծովում, օդում, ցամաքում։ Նավի կորպուսը ստեղծված է սթելզ տեխնոլոգիայով, որը թարգմանաբար նշանակում է անտեսանելի։