Անդրադառնալով «Հինգերորդ ալիքով» Ռոբերտ Քոչարյանի ունեցած հարցազրույցին, որտեղ նա ի մասնավորի ասել է, թե «Ես ընդունել եմ Հայաստանը մի վիճակում, երբ Երևանում կար ընդամենը 3 լուսավորված փողոց։ Ամբողջ Երևանում աշխատում էր երկու ռեստորան։ Մեկը ոնց որ այսօր եմ հիշում, մեկի անունը «Մոսկվա ռեստորան» էր, Կինո Մոսկվայի շենքում էր։ Եվ Պռոշյանի վրա մեկ ռեստորան կար և երկու խորովածանոց։ Չկար այլևս ոչինչ։ Բենզինը վաճառում էին կանիստրերով, փողոցներում։ Կարծում եմ՝ մարդիկ սա լավ են հիշում», Ալեքսանդր Սայադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մարդահամարի այս միավորին ուզում եմ ասել. - Լսի'ր, այ գեղցի, եթե դու տառապում ես սկլերոզով, դա դեռ չի նշանակում, թե մենք էլ ենք կորցրել մեր հիշողությունը։ Ինչ ես մարդկանց ապատեղեկացնում, իսկ քո դեպքում ավելի ճիշտ կլինի ասել` սուտ ես խոսում։ Դեռ իշխանությունը բռնազավթելուցդ առաջ կանիստրներով վառելիք արդեն չկար, փողոցներն էլ լուսավորված էին։ Իսկ այն, որ դու չգիտես, թե քանի ռեստորան էր աշխատում այդ նույն ժամանակ և տեղյակ ես միայն Պռոշյանի վրա գտնվող երկու խորովածանոցից, մեկ անգամ էլ է հաստատում քո մակարդակն ու գեղցիությունը։ Մնում է ասես, որ արևն էլ քո կամքով էր ծագում ու մայր մտնում և ամեն ինչ տեղը կընկնի։ Քեզ մի տանջիր, մեկ է դատվելու ես ու երկինքը քեզ համար վանդակավոր է լինելու...»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև`լրատվության անհավաստիության: