«Սովետսկի սպորտը» տեղեկացնում է, որ վերջին տարիներին «Պարի Սեն Ժերմենում» հանդես եկող Նեյմարը որոշել է վերադառնալ «Բարսելոն»։ Ակումբի հետ պայմանագիրը կնքվելու է հինգ տարի ժամկետով, ընդ որում բրազիլացին համաձայնել է ավելի քիչ գումար ստանալու պայմանին։ «Պարի Սեն Ժերմենում» մրցաշրջանի համար նա ստանում էր 36,8 միլիոն եվրո, «Բարսայում» այն կկազմի 24 միլիոն եվրո։

Թերևս ոչ պակաս կարևոր մանրամասն՝ եթե «Բարսելոն» տեղափոխվելը չստացվի, բրազիլացին պատրաստ է մաս կազմել․․․ Մադրիդի «Ռեալի»։