ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում հայտարարել է, որ Վաշինգտոնը կփակի Մեքսիկայի հետ սահմանը, եթե այլընտրանք չունենա: «Մեքսիկան պետք է ոչ լեգալների դեմն առնի ու թույլ չտա նրանց բռնել Ամերիկա տանող երկար ճանապարհը», -գրել է Թրամփը: Նրա խոսքերով՝ ԱՄն-ը պատրաստ է փակել Մեքսիկայի հետ սահմանը և կամ մաքսատուրք գանձել նրանից: Նա նաև հավելել է, որ Կոնգրեսում դեմոկրատները պետք է օգնեն լուծել ԱՄՆ սահմանների անվտանգության հարցը: