Ռուսաստանից Վրաստան ավիաչվերթների արգելումը վրացական կառավարությունը դրդրել է մտածել խնդրո այլընտրանքային ուղղությունների մասին։ Դիտարկվում է Երևանի, Բաքվի, Տրապիզոնի օդանավակայանների հնարավորությունների օգտագործումը, որտեղից անվճար ավտոբուսներով զբոսաշրջիկներին հնարավոր կլինի Վրաստան հասցնել։ Նկատենք, որ զբոսաշրջությունն այս երկրի տնտեսության առաջատար ճյուղերից է, զբոսաշրջիկներին կորցնելը մոտ հինգ տոկոսի չափով բացասաբար կանդրադառնա երկրի համախառն արդյունքի գոյացման վրա։