Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբի Էկվադոր-Ճապոնիա մրցակցությունում գրանցվել է ոչ-ոքի արդյունք։ Կողմերը փոխանակել են մեկական-գոլ։ Հանդիպման հաշիվը բացել են մրցաշարի խմբային փուլը երրորդ տեղով ավարտած ճապոնացիները, նոմինալ տանտերերը խփել են պատասխան գնդակը՝ վաստակելով միակ միավորը։