«Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր հրավիրված ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվել է ԵԿՄ նախագահ: Նկատենք, որ այլ թեկնածություն չի էլ առաջադրվել: Այսօր ընտրվել է նաեւ ԵԿՄ նոր վարչություն: Սասուն Միքայելյանը երդվեց ծառայել հայ ժողովրդին ու բարձր պահել ԵԿՄ պատիվը: Նա ասել է նաեւ, որ հնարավոր է դժգոհություններ լինեն, բայց իրենք պետք է միասնական լինեն: