Գերմանիայում փրկարարները կործանման վայրում գտել են երկրորդ օդաչուի դին՝ հաղորդում է N-TV հեռուստալիքը։ Երկու կործանիչների բախումն եղել է Մեկլենբուրգ-Առաջնային Պոմերային դաշնային հողում, հունիսի 24-ին։ Օդանավերը նախ բախվել են, ապա գահավիժել։ Կործանման վայրում, անտառային գոտում, բռնկվել է հրդեհ։ Մինչ երկրորդ օդաչուի դին հայտնաբերելը, փրկարարները կարողացել են գտնել առաջին օդաչուին։ Նա ողջ է եղել։