Այն բանից հետո, ինչ Իրանը խփեց ամերիկյան դրոնը, Պարսկական ծոցում պատերազմի վտանգը կտրուկ մեծացել է։ Եթե բանը հասնի լայնածավալ մարտական գործողություններին, Իսրայելը կարող է դառնալ պատերազմական թատերաբեմ։ Փորձագետների կարծիքով՝ թեպետ այս երկիրը պատրաստ է նման զարգացումների, այնուամենայնիվ կգերադասեր Իրանի հետ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը։ Իսրայելը խաղադրույք է անում Թեհրանի նկատմամբ դիվանագիտական ու տնտեսական ճնշումների վրա, կողմ է հակաիրանական ամերիկյան պատժամիջոցներին։ Դրա հետևանքները պիտի որ Թեհրանի համար լինեն կործանարար, սակայն ճնշումները դեռևս սպասված արդյունքը չեն տալիս։ Ընդ որում Իսրայելն ու ԱՄՆ-ը կարծես թե սպառում են ձեռքի տակ եղած միջոցները, սակայն Իրանին կարճաժամկետ ծրագրում ուզածդ զարգացումներին չես բերի։

Նշվում է, որ Իսրայելի վրա հարձակումը որպես Ամերիկայի համախոհի, Իրանի համար կարևորագույն ռազմական բաղադրիչներից է, եթե ԱՄՆ-ի հետ լարվածությունը շարունակի խորանալ։ Յուրաքանչյուր շաբաթ Իսրայելում քննության է առնվում հնարավոր նման պրովոկացիան։ Նշվում է, որ հնարավոր բացասական զարգացման դեմն առնելու համար Իսրայելը կարող է անցնել նախահարձակման՝ չհայտարարելով պատերազմ։ Մասնավորապես այն ԱՄՆ-ի հետ, այն էլ վաղուց, պատրաստել է Թեհրանի դեմ թվային պատերազմը։